ՀՅԴ-ի նկատմամբ առանձին սեր չեմ տածում, բայց վերջինս առաջիկայում մնալու է այն քաղաքական ուժը, որն օբյեկտիվորեն ի վիճակի է թուլացնելու Հանրապետականին: Եվ այդ պատճառով էլ չէի ցանկանա, որ այժմյանից սխալ քայլեր անելով՝ վերջինս մեկ ու կես տարի անց հայտնվի կոտրած տաշտակի առաջ: Արմատական ընդդիմությունը ՀՀԿ-ին թուլացնել չի կարող, քանի որ Լևոնենք ու Նիկոլենք և՛ 2017-ին, և՛ 2022-ին պայքարելու են ավելի շատ իրար, քան թե հանրապետականի դեմ, և ես չեմ կարծում, թե նրանց միջև կարող է դաշինք ձևավորվել: Դե իսկ մնացածներին էլ լուրջ վերաբերել չարժե, նրանք ծվեններ կպոկեն թե՛ այս և թե՛ այն կողմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել