Բարև բոլորիդ, երևի շատերդ կհիշեք ինձ՝ Արամո Թորոսյան, ես նորից սկսում եմ աշխատանքներս Blogger-ում: Եվ առաջին նյութս, որ կներկայացնեմ ձեզ, հետևյալն է.

Երևի շատերդ կարդացած կլինեք հետեւյալ նյութը որոշ կայքերում, այդ թվում նաև armblog կայքում, «Ինչպես դիտել ընկերոջ նկարները առանց նրան հյուր գնալու»: Այդ մեթոդը գործում էր, բայց հիմա էլ չի գործում... Սակայն այդ մեթոդին փոխարինող մեթոդն եմ գտել և այսօր իմ առաջին նյութում ուզում եմ ներկայացնել ձեզ իմ հայտնագործությունը։ Դե ինչ, իսկ հիմա ուզում եմ բացատրել, թե ինչպես կարելի է առանց հյուր գնալու դիտել ընկերների նկարները։


Կատարեք բոլոր այս քայլերը հերթականությամբ՝
1․Առաջին քայլ մեծացրեք որևե օգտատիրոջ լուսանկարը
2․Հետո նկարի աջ մասում կտեսնենք կլաս կոճակը և այն մարդկանց քանակը ովքեր սեղմել են այդ կոճակը, սկզբում անհրաժեշտ է սեղմել կլաս կոճակը։
3․Հետո սեղմեք այդ քանակի վրա և փակեք բացված պատուհանը։
4․Փակելուց հետո կտեսնեք նկարները թերթող սլաքները 
5․Սեղմեք այդ սլաքների վրա և կարող եք տեսնել նրա մնացած լուսանկարները
6․Ահա վերջ կարող եք դիտել նրա բոլոր նկարները առանց հյուր գնալու...

Նյութի հեղինակ՝ Արամո Թորոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել