Աբովյան փողոցի վրա շատ հին դուռ կա, ամեն անգամ էդ դռան պահակի նման քայլում եմ էդտեղով, որ տեսնեմ՝ հո «հերթական շինարարության» ալիքը չի՞ սրբել-տարել... փոքր, փայտաշեն, փորագրած դուռս..
Իսկ շենքը քանդում են, շենքերը, որոնք ունեն Երևանի դրոշմն ու նրա ստորագրությունն են։
Միֆ (սուտ)՝ պիտի վերականգնեն նոր «հին քաղաք»։ Երևի ոչ ոք երբեք դա չի էլ տեսնի: 
Հին ու սիրուն պատերը, որ մնացել էին առանց հոգածության, մեր մեղքով քանդվում են։( Մեզ էլ են էդպես քանդում՝ աննկատ, մաշեցնելով տարիների ընթացքում, հիմնովին կոտրելով ու դարձնելով անարմատ, ինչպես դառնում է Երևանի պատմությունը՝ առանց անցյալի և անապագա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել