Դիտումների քանակով բացարձակ առաջատարը հարավկորեացի երգիչ PSY-ն է՝ իր «Gangnam Style» երգի տեսահոլովակով: Այս տեսահոլովակը միակն է, որի դիտումների քանակը հատել է 2 միլիարդի սահմանագիծը: Այն ունեցել է ավելի քան 2,5 միլիարդ դիտում:
Քեթի Փերի և Թեյլոր Սվիֆթ. սրանք այն երգչուհիներն են, որոնցից յուրաքանչյուրն ունի Յութուբում 1 միլիարդ և ավելի դիտում գրանցած երկուական տեսահոլովակ:
Երգչուհի Ադելի «Hello» երգի տեսահոլովակը գրանցեց ռեկորդ՝ Յութուբում հայտնվելուց ընդամենը 88 օր անց հավաքելով 1 միլիարդ դիտում:
Սպասվում է, որ 20-րդ «միլիարդանոց» տեսահոլովակը կլինի Շակիրայի հայտնի «Waka Waka»-ն: 1 միլիարդի շեմն անցնելու համար նրան պակասում է ընդամենը 3,5 միլիոն դիտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել