Ինչպե՞ս խնամել դեմքի մաշկը ձմռանըBarometer.am-ը գրում է.

Ձմռանը մաշկը ճիշտ խնամելու համար խորհուրդ ենք տալիս.

1.Առաջինն ու ամենակարևորը՝ որքան հնարավոր է պաշտպանել մաշկը սառեցումից և խուսափել հաճախակի ջերմաստիճանային փոփոխություններից՝ կրեք տաք գլխարկներ, փաթաթվեք տաք շարֆերով:
2.Առողջ սնունդ օգտագործեք, որը կլինի վիտամիններով հարուստ, որոնք այդքան պակասում են ձմռանը:
3.Ճիշտ մաքրել և լվանալ դեմքը: Ձմռանը չարժե հաճախակի լվացվել՝ օրական մեկ անգամը բավական է, ձգտեք մաքրել մաշկը նուրբ միջոցներով և խուսափեք օճառից:
4.Խոնավեցնող միջոցներ. անպայման և հաճախակի օգտագործեք դրանք ձմռանը, քանի որ առաջինը, որ պատահում է սառած մաշկի հետ՝ դա չորանալն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել