Ներկայիս շուկայական տնտեսության պայմաններում ապրանքի մրցունակությունը որոշվում է բազմաթիվ գործոններով: Դրանցից մեկն ապրանքի գինն է, ինչն իր հերթին կախված է մի շարք գործոններից: Օրինակ՝ դրա վրա մեծ ազդեցություն ունեն արտադրության ընթացքում օգտագործվող էներգակիրների գները:
Իհարկե, այն գինը որոշող գործոններից միայն մեկն է, բայց արտադրողների համար դրա փոքր-ինչ տատանումն առաջացնում է լուրջ խնդիրներ՝ ապրանքի մրցունակությունը շուկայում ապահովելու համար: Թերևս սա էր պատճառը, որ կենցաղային ապրանքների և սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ հանդիպել էին վարչապետի հետ: Նրանք ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ տեղական արտադրանքի մրցունակության և աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների գների բացասական ազդեցության վերաբերյալ:

Իհարկե, այս խնդիրն իր բնույթով նոր չէ, և գործադիրն արդեն միջոցներ է ձեռք առնում դրա լուծման ճանապարհներ գտնելու համար: Խնդիրը քննարկելիս, անթույլատրելի համարելով գեթ մեկ աշխատատեղի կրճատումը, վարչապետը նշել է, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանություններն արդեն դիմել են ՌԴ իշխանություններին և, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը, ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում:
Սպասենք արդյուքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել