Slaq.am-ը գրում է.
Հունվարի 11-ի արևածագին Սիրիայի կառավարական զորքերը լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Հալեպ քաղաքից արևմուտք՝ Խան Ալ Ասալ շրջանն իրենց վերահսկողության տակ վերցնելու ու ահաբեկիչների հանցավոր գործունեությանը վերջ տալու նպատակով: Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական ռազմական աղբյուրը: Խան Ալ Ասալի շրջանում տեղակայված են ահաբեկչական խմբավորումներ, որոնց շարքերում հարյուրավոր օտարերկրյա վարձկաններ կան, որոնք այնտեղ են ներթափանցել՝ Ալ Սաուդի ու Էրդողանի վարչակարգերի աջակցությամբ ու ֆինանսավորմամբ, նշում է գործակալությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1072817/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել