Հիանալի մտքեր սեքսի մասին՝ մեծ գրողներիցՈչ մի կին հեշտանք չի ապրում խոհանոցի հատակը փայլեցնելուց։

Բեթի Ֆրիդան, ամերիկացի գրող

***

Առանց սիրո սեքսը դատարկ և ծիծաղելի երևույթ է. սերն էլ՝ առանց սեքսի։

Հանթեր Թոմսոն, ամերկացի գրող և լրագրող

***

Մահվան մահճում քեզ չի հետաքրքրում, թե սիրեկաններից ով է ավելի լավ անկողնում։ 

Ժանին Ֆրոսթ, ամերիկյան գրող և թղթակից

***

Մի խաչակիր իր կնոջը բարոյականության գոտի է կապում և դրա բանալին տալիս իր լավագույն ընկերոջը, որպեսզի այն իր հնարավոր մահվան դեպքում վստահելի մարդու մոտ մնա։ Խաչակիրն ընդամենը մի քանի մղոն էր գնացել, երբ ընկերը ձիով մոտենում է նրան և...

Անաիս Նին, ամերիկյան և ֆրանսիական գրող, ով հայտնի է իր էրոտիկ նովելներով և օրագրերով, որոնք նա 60 տարի պահել է:

***

Եթե սեքսը կոշիկ լիներ, ապա ես այն կհագնեի մինչև մաշվելը, բայց չէի կրի հրապարակայնորեն։

Ջարեդ Քինց, ամերիկացի հումորիստ

***
...Եթե կինը ուզում է քնել տղամարդու հետ, ապա նա պատրաստ է անցնել ցանկացած պարիսպ, քանդել ցանկացած ամրոց, անգամ գտնել իր համար բարոյական արդարացում և ոչ մի աստծուց չի ամաչում։
Գաբրիել Գարսիա Մարկես, վիպասան և ակնարկագիր, քսաներորդ դարի դասական գրականության Նոբելյան մրցանակակիր
***
Ֆիզիկան նման է սեքսին. և՛ մեկը, և՛ մյուսը կարող են գործնական արդյունքներ ունենալ, բայց մենք դրանցով զբաղվում ենք ոչ այդ նպատակով։
Ռիչարդ Փ. Ֆեյնման, ամերիկացի ֆիզիկոս
***
Սեքսը միշտ զգացմունք է. լավ սեքսն ազատության զգացում է, վատ սեքսը՝ արգելափակված զգացմունքներ։
Դիպակ Չոպրա, հնդկական ծագում ունեցող ամերիկացի բժիշկ և գրող, ով բազմաթիվ գրքեր է գրել ոչ ավանդական բժշկության մասին։ 
***
Գրքերն ավարտվում են, սեռական ակտերը՝ վերջանում, բայց կարդալու և սեքսով զբաղվելու ցանկությունն անսպառ է։
Ռոբերտո Բոլանո, չիլիացի բանաստեղծ
***
Կուսությունը սեռական այլասերվածություններից ամենաանբնական երևույթն է։
Օլդոս Լեոնարդ Հաքսլի, անգլիացի բանաստեղծ, վիպասան և ակնարկագիր, քսաներորդ դարի դասական գրականության ներկայացուցիչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել