Ալքիմիան կեղծ գիտության, կախարդության և միստիկ փիլիսոփայության խառնուրդն է: Այն հայտնի էր վաղ քրիստոնեական ժամանակաշրջանից մինչև 1700թ: Ալքիմիկները  փորձում էին էժան մետաղները փոխարկել ոսկու և արծաթի: Նրանք նաև փորձում էին գտնել կյանքի էլիկսիրը (մի նյութ, որը կբուժեր հիվանդությունները և կերկարացներ կյանքը): Նրանց չհաջողվեց դա գտնել, բայց նրանց  քիմիական նյութեր պատրաստելու և ուսումնասիրելու աշխատանքը օգնեց զարգանալու քիմիա գիտությունը:

Որոշ ալքիմիկներ միայն կեղծավորներ էին: Բայ ոմանք սովորած մարդիկ էին, ովքեր ավելի փիլիսոփայական նպատակներ ունեին: Նրանք կարծում էին, որ եթե սովորեն , թե ինչպես ոսկու վերածել ոչ ազնիվ մետաղները, ապա կարող էին նաև այլ բաներում կատարելագործվել: Նրանք ոսկին կատարյալ մետաղ էին համարում իր փայլի և ժանգոտության նկատմամբ դիմացկունության համար: Քրիստոսի ծնունդից առաջ ալքիմիայով զբաղվում էին Չինաստանում և Հնդկաստանում: Բայց այն ավելի զարգացավ Եգիպտոսում հաջորդ 300 տարիների ընթացքում: Հունարեն խոսացող Ալեքսանդրայի գիտնականները օգտագործում էին այն եգիպտական արհեստավորների պատրաստած իրերը բացատրելու համար: Հույն-եգիպտական ալքիմիան տարածվեց  արաբների մոտ, Սիրիայում և Պարսկաստանում: Այն տարածվեց Արևմտյան Եվրոպայում 1100-ից 1200 թվականներին:

Ալքիմիկները  նյութի մասին իրենց թեորեաները առաջ բերեցին հին հույներից: Նրանք հավատացած էին, որ նյութը պատրաստվում է եզակի, անձև նյութից: Ալքիմիկները կարծում էին, որ այս նյութը վերածվում էր 4 տարրերի` հողի, օդի, կրակի և ջրի, երբ շփվում էր տաքության կամ սառնության, խոնավության կամ չորության հետ: Նրանք կարծում էին, որ  նրանք կարող էին մի նյութը փոխարկել մյուսով` փոխելով այս տարրերի հավասարակշռությունը, մի գործընթաց, որ հայտնի էր «փոխարկում» անունով: Այս թեորեան նրանց մղեց այլ մետաղներից ոսկի ստանալուն: 1500թ. սկզբին շվեյցարացի գիտնական Պարացելսյուսը փորձեց փոխարինել ծծումբը, սնդիկը և աղը` հողի, օդի, կրակի և ջրի: Ալքիմիկները փնտրում էին նաև փիլիսոփայի քարը (կախարդական նյութ, որը փոխարկման գործընթացը  ավելի հեշտ էր դարձնելու):

Ոսկու կայուն որակը ստիպեց մարդկանց հավատալու, որ նրանք կարող էին նույնիսկ գտնել երկարակեցության և անմահության գաղտնիքը, եթե կարողանային հայտնագործել, թե ինչպես ստանալ ոսկի ոչ ազնիվ մետաղներից: Չինացիները հավատացած էին, որ ուտելով ոսկեզօծ պնակներից կարող էին երկարակյաց դառնալ:

Ալքիմիան ասոցացվում էր շատ կրոնական հավատալիքների հետ: Ոսկի ստանալու տեխնիկան խորհրդանշորեն ասոցացվում էր մահվան, քայքայման, վերածնման և վերակենդանացման հետ: Ալքիմիան և աստղագիտությունը սերտ առնչություն ունեին միմյանց հետ, քանի որ յուրաքանչյուր երկնային մարմին ներկայացնում և ղեկավարում էր որոշակի մետաղ: Ոմանք կարծում էին, որ արևը ներկայացնում էր ոսկին, լուսինը` արծաթը, Վեներան` պղինձը, Յուպիտերը` անագը, Սատուրնը` կապարը և Մերկուրին` սնդիկը: Ալքիմիկները կարծում էին, որ այս երկնային մարմինների դիրքերի փոփոխությունը հանգեցնում էր նրանց աշխատանքի հաջողությանը կամ անհաջողությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել