Զգացմունքային, ուրախ ու քաջ

Նրանք գիտեն` ինչ է նվիրվածությունը

Ոչ շինծու ռոմանտիկա

Անկեղծություն

Նրանք կարող են պարել, ասես երիտասարդ են

Եվ գնահատել կյանքի ամեն վայրկյանը

Չնայած, որ տեսողությունը հաճախ մատնում է

Նրանց ձեռքերն ամեն ինչ հիշում են


Իսկ առատաձեռնությունը սահմաններ չի ճանաչում

Նրանք չեն ունեցել հեշտ մանկություն

Բայց դա չի նշանակում, որ չեն կարող կրկին մանուկ դառնալ

Նրանք հավատում են քո ամեն մի բառին

Եվ միշտ կսպասեն քեզ

Եթե անգամ դու չես սպասում

Տատիկն ու պապիկը

Մայրիկն ու հայրիկը

Հավատա՝ նրանց շատ բան պետք չէ

Միայն այն, որ դու նրանց կողքին լինես



Ես ուզում եմ, որ մենք այսօր տուն մտնելիս ամուր-ամուր գրկենք մեր ծնողներին, գրկենք տատիկներին ու պապիկներին, ասենք, թե ինչքան ենք սիրում իրենց, ինչքան թանկ ու անգին են նրանք մեր կյանքում: Մի կողմ թողնենք հեռախոսներն ու համակարգիչները, նստենք և պարզ, ջերմ ու սիրով լի զրուցենք նրանց հետ: Ու թեև նրանք երբեք չեն դառնում մեր Instagram-ի ու Facebook-ի էջերի գլխավոր հերոսները, նրանց նկարները չեն զարդարում մեր էջերը, նրանց մասին չեն ամենակարևոր ստատուսներն ու հրապարակումները, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր կյանքի ԻՄԱՍՏԸ նրանք են:
Հիշե՛ք և շատ ժամանակ տրամադրեք ձեզ ամենահարազատ մարդկանց, գնահատեք այն պահերը, երբ միասին եք, որովհետև մի օր այդ մարդիկ այլևս ձեր կողքին չեն լինի, իսկ կյանքը ետդարձի տոմսեր չի վաճառում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել