Ադրբեջանական մանաթը մեկ տարվա ընթացքում արժեզրկվել է գրեթե 100 տոկոսով: Նրանք անցնում են մանաթի լողացող կուրսին, իսկ սա նշանակում է, որ Ալիև կրտսերի հոխորտանքները, թե Ադրբեջանն անպարտելի է, մենք փող ունենք և այլն, մի մեծ փչված փուչիկ է, որն աստիճանաբար տրաքում է:
Նա հայտարարում էր, որ 4 միլիարդ դոլար է հատկացրել իր ռազմական բյուջենին, այսինքն՝ 4 միլիարդ դրամին համարժեք մանաթը հարյուր տոկոսով արժեզրկվեց, դոլարարային առումով պակասեց... Մի քիչ էլ իռացիոնալ քաղաքականություն, նավթի գների անկում, իսկ դա անխուսափելի է, քանի որ միտում է նկատվում, որ դոլարն արժևորվելու է, իսկ դա ուղիղ համեմատական է այս պահին նավթի գների անկմանը, ու մեր Ադրբեջանը ստիպված պետք է լինի սոված ապրել, որ ռազմական ախորժակը հագեցնի:
Դա էլ իր հերթին Ադրբեջանում ներքին անկայուն իրավիճակ կստեղծի, ու ալիևյան կլանը խորը ճգնաժամի մեջ կընկնի:
Նշենք, որ դրամն արժեզրկվել է 16-17 տոկոսով, իսկ ռուբլու, դոլարի և եվրոյի նկատմամբ` արժևորվել: Ստացվում է, որ դոլարը, ռուբլին և եվրոն ավելի շատ ինֆլյացիա են ապրել, քան դրամը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել