Ամեն ինչ, կամ ոչինչ: Կարծես վերջերս Ռուսաստանի Դաշնության պաշտոնական շրջանակներում Թուրքիայի հետ կապված շեշտադրումներն աննկատ փոխվել են: Կարծես ռուսական քարոզչամեքենան իր լսարանին սկսել է տրամադրել, որ իրենց թշնամին և չարակամը ոչ թե թուրքն ու Թուրքիան են, այլ ոչ ադեկվատ Էրդողանը և իր ռեժիմը: Նախ՝ հետաքրքիր է հիշել, թե ինչպես էր Կիսելյովը մեկ ամիս առաջ փրփուրը բերանին պաշտպանում բարի քեռի Էրդողանին և համարում նրան ամերիկյան մայդանագործների թիրախ, իսկ խեղճ ու կրակ Թուրքիան`զոհ երկիր: Ինչևէ: Հասկանալի է, ոտքը տրորեցին, իսկ որպես հետևանք՝ շահերը հակասեցին: Այժմ վատը հենց այն է, որ մեր դաշնակցին պետք է գործընկեր Թուրքիա առանց Էրդողանի, իսկ սա իր մեջ մեզ համար վտանգ է պարունակում. պատմական հիշողության մեջ կա Քեմալը, իսկ հիմա չլինի այնպես, որ Էրդողանին մի նոր ազգայնական, աշխարհիկ գեներալ տապալի, իսկ Ռուսաստանի զիջումը լինենք մենք: Մի խոսքով, ըստ իս, մեզ ձեռնտու է կամ թուրքական պետական կազմավորման մասնատում, կործանում, կամ Էրդողանի իշխանության պահպանում: Հ.Գ. Պետք է խոստովանել, որ Էրդողանն այն նախագահն է, ում օրոք Թուրքիայում հայերը դատեր են շահել, շատ ծպտված հայեր ինքնաբացահայտվել են, հայերը ստացել են պետական պաշտոններ, քրդաբնակ որոշ բնակավայրերում հայերեն ցուցանակներ կան և այլն: Չարյաց փոքրագույնը, իսկ քեմալիստների օրոք դա նման էր Իսրայելի խորհրդարանում Հիտլերի նկարը կախելուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել