Replik.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է անմահ է, գրում է բրիտանական The Telegraph թերթը:

Լրագրողներին հուզել է այն հարցը, թե ինչպես է լինում, որ  Պուտինի «երկվորյակներին» հնարավոր է հանդիպել գրեթե վերջին 100 տարվա կտրվածքով: Օրինակ` համացանցում  լուսանկարներ են հայտնվել, որոնցից մեկն արվել է 1920 թվականին, իսկ մյուսը` 1941-ին: Այդ լուսանկարներում երևացող տղամարդիկ ինչպես ջրի երկու կաթիլը նման են Պուտինի:

Հոդվածի հեղինակներն ընթերցողների հետ տարբեր վարկածներ են առաջ քաշել` փորձելով հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում. Ոմանք պնդում են, որ ՌԴ նախագահը այլոմոլարակային ծագում ունի, ոմանք` «շոտլանդական», ինչպես Դունկան Մակլաուտը:

Այն հարցին, թե անմանհ է արդյոք Պուտինը, հարցվածների 66 տոկոսը պատասխանել է «այո»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել