Մայաների օրացույցը, որի մեծ շրջաններից մեկն ավարտվում է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին, անթիվ վարկածների հիմք է հանդիսացել, որ հենց այդ օրը տեղի է ունենալու աշխարհի վերջը, ոմանք նույնիսկ ճշգրիտ ժամ են նշում՝ 14:11 (Երևանի ժամանակով):

Վարկածներից մեկը պնդում է, որ այդ օրը մեր գալակտիկայի տիեզերական մարմինները կհայտնվեն մեկ գծի վրա, և Արեգակի ու մեր գալակտիկայի կենտրոնում տեղակայված Աղեղնավոր Ա կոչված սև անցքի միջև առաջացած ձգողականության հետևանքով երկրագնդի վրա քաոսային իրավիճակ կստեղծվի:

Գիտնականների մեկ այլ խումբ առաջ է քաշում բևեռների տեղաշարժման վարկածը, ինչի հետևանքով հյուսիսային և հարավային մագնիսական բևեռները կփոխեն իրենց դիրքը: Այլ գիտնականներ էլ համոզված են, որ երկրագնդի մագնիսկան դաշտերի փոփոխման ժամանակն արդեն վաղուց անցել է: Եթե նույնիսկ այդ գործընթացն սկսվի, այն կարող է տևել մոտ 5000 տարի, բայց դրա համար որևէ օր նշանակված չէ:

NASA-ի գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրել են դեկտեմբերի 21-ին Աշխարհի վերջ տեղի ունենալու հավանականությունը և եկել են այն եզրակացության, որ 2012 թվականի դեկտեմբերի 21-ը լինելու է սովորական ձմեռային արևադարձի օր: Իրականում ոչ մի գիտական ապացույց չկա, որ դեկտեմբերի 21-ին կարող է մասշտաբային աղետ տեղի ունենալ:

Ինչ վերաբերում է մոլորակների՝ մի գծով շարվելու վարկածին, որի հետևանքով Աշխարհի վերջ կլինի, գիտնականները պնդում են, որ մոտակա երկու տասնամյակում նման երևույթ չի սպասվում: Եթե նույնիսկ նման բան տեղի ունենար, մեր մոլորակի վրա դրա ազդեցությունը չնչին կլիներ:
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել