Replik.am-ը գրում է.

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլյան Ասանժը հայտարարել է, որ սիրիական օդային տարածքում թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը կարելի է պայմանավորել Թուրքիայում խորհրդարանական ընտրություններով և երկրում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ամբիցաներով: Այս մասին Ասանժը խոսել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից տարածված տեսաուղերձի միջոցով:

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Անկարան զգուշացրել էր Մոսկվային, որ գնալու է նման քայլի: Սակայն նա վստահ է, որ միջադեպը պայմանավորված չէ Թուրքիայի օդային տարածքը խախտելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել