«Շանթ» հեռուստաընկերության նկարահանած «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմի վերաբերյալ ունեմ տարբեր կարծիքներ: Ինչ խոսք, տեսնում ենք լավ դերասանական խաղ, դժվարին պայմաններում կատարված լավ աշխատանք: Ֆիլմի հեղինակները փորձել են հնարավորինս ճշգրիտ ցույց տալ այսօրվա սահմանին տիրող վիճակը՝ այդ ֆոնին ցույց տալով սահման պահող հայ զինվորի անկոտրում ոգին, բարձր բարոյական նկարագիրն ու հայրենասիրությունը:
Մյուս կողմից մտածում եմ, որ, այսպես թե այնպես, բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում մեր սահմաններին, ու բոլորն էլ հասկանում են, թե մեր զինվորներն ինչպիսի սխրանքներ են գործում վտանգավոր առաջնագծում: Արդյոք արժե՞ր այդքան մանրամասնորեն ներկայացնել հայ զինվորի զոհվելու դաժան տեսարանները: Չէ՞ որ այդ ֆիլմը նայելու են մայրեր, որոնց որդիները ծառայում են սահմանին, մայրեր, որոնք պատրաստվում են բանակ ճանապարհել իրենց որդիներին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել