Կնոջս, երեխայիս հետ գնացինք ընտրատեղամաս քվեարկելու: Տեղամասից դուրս խմբված էր շպանան: Նրանցից մեկը, ով հեռախոսն ականջին և մեր հանդեպ անուշադիր անցավ կողքներովս, փորձում էր ինչ-որ մեկից պարզել. «Հիմա կարո՞ւմ ենք գանք լցենք...»: Երիտասարդը հավանաբար չէր էլ նկատել մեզ կամ միգուցե պետքն էլ չէր: Իսկ տեղամասում տեսա, որ շենքիս բնակիչները լավ էլ գնացել են: Իմանալով, թե նրանցից ով ով է, չնայած ժամանակ առ ժամանակ ցուցադրական "բողոքականությանը", այոն երաշխավորված է լինելու...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել