Ընտրական օրենսգրքի խախտումների մասին ավելի հաճախ բարձաձայնում են լրատվամիջոցների ներկայացուցիչները: Արդեն մի քանի ժամ Հայաստանի ողջ տարածքում ընթանում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Արդարության առաջ չմեղանչելու համար պետք է ասել, որ առանձնակի լուրջ խախտումներ ու միջադեպեր մինչ այս պահը չեն արձանագրվել, սակայն որոշ տեղերում աշխատող լրագրողներ փորձում են արհեստական լարում առաջացնել: Լրագրողներից ոմանք փորձում են հանձնաժողովի անդամներից հարցազրույց վերցնել այն ժամանակ, երբ անձը զբաղված է իր աշխատանքով, կամ նկարել ընտրացուցակները, որը ևս կոպիտ խախտում է:
Հարկ է նշել, որ տեղամասում լրագրողների համար օրենքով սահմանված կարգով հատկացված են հատուկ տեղեր, որտեղից կարող են կազմակերպել նաև նկարահանում, ասել է թե՝ անիմաստ է արհեստականորեն լարել իրավիճակն ու բարդացնել ընտրական գործընթացը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել