Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Բելգրադում ԵԱՀԿ ԱԳՆ նախարարների հանդիպման ժամանակ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերն ասել է, որ Ուկրաինայի հակամարտության օրինակի վրա հասկանալի է, որ ԵԱՀԿ-ի դերն ավելի բովանդակալից պետք է լինի, այն պետք է ներգրավվի ճգնաժամների լուծմանն առավել վաղ փուլերում:
«Կարծում եմ, որ Ուկրաինայի ճգնաժամի շուրջ աշխատանքն ապացուցեց, որ ԵԱՀԿ-ն պետք է արձագանքի շուտ, վճռական և բովանդակալից»,- ասել է Շթայնմայերը` հավաքվածներին կոչ անելով «2016-ին ԵԱՀԿ-ի ծանրաշիռ ֆինանսավորման»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել