Նոր աչքովս ընկավ Ա.Աշոտյանի գրառումն առ այն, որ «Դեպի ապահով Հայաստան»-ն իր մեջ կրում է և «Քեզ համար, Հայաստան»-ը, և´ «Առաջ, Հայաստան»-ը, և´ «Հավատանք, որ փոխենք»-ը: Հետաքրքիր է՝ Կ.Գ. նախարարը գիտակցո՞ւմ է, որ սրանով փաստում է նախորդ կարգախոսների չիրագործված լինելը: Քանզի, եթե ասվել է՝ «Հավատանք, որ փոխվենք» ու «Առաջ, Հայաստան», և հիմա այսօրվա կարգախոսը ներառում է նաև նախկինները, ստացվում է, որ նախկինները ՉԵՆ իրագործվել, և «կրկին փորձենք» սկզբունքով են ներառվում նաև այս մեկում: Նախկինները պետք է արդեն արված լինեին, և այսօրվանը պետք է լիներ ոչ թե շարունակությունը և ներառեր հին չարվածը, այլ լիներ նոր:

Հ.Գ. Չնայած կարգախոսը կարող էր լինել չիներեն ու մանդարինների մասին, քանզի ո՛չ նորը, ո՛չ հինը հասարակ քաղաքացու կյանքում բան չի փոխել ու չի էլ փոխի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել