Պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ` հեգնել Ռուսաստանի վերջին պռոհայկական դրսևորումները կամ աստվածացնել Պուտինին: Համաձայն եմ, որ թուրքերի հետ ունեցած տնտեսական շահերից ելնելով՝ մեզ համար հաճախ ոչ օգտակար քայլեր էր կատարում Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը, և հիմա մեր սիրուն աչքերի համար չեն թեքվել մեր կողմը, բայց: Բայց ունենք՝ ինչ ունենք: Լինենք սառնասիրտ և ողջախոհ, ընդունենք, որ իրեն ցավեցնելուց հետո է Ռուսաստանը նման քայլերի դիմել ու հետապնդենք մեր շահը: Պահը հարմար է և ձեռնատու՝ շահերը համընկնում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել