Վերջին տարիներին աշխարհում, բնական թմրանյութերից բացի, լայն տարածում են գտնում նաև սինթետիկ ծագմամբ թմրանյութերը: Դրանց շարքերին են դասվում նաև մահաբեր թմրամիջոց համարվող «Սփայսը», «Ջամայկան», «Շոկոլադը» և այլն, որոնց հայրենիքը և հիմնական մատակարարը Չինաստանն է: Վիճակագրությունը փաստում է, որ այս սինթետիկ ծագման թմրամիջոցները Ռուսաստանի ամեն մի խոշոր քաղաքում օրական սպանում են 60 մարդու:Սինթետիկ ծագման թմրամիջոնցերը մարիխուանայից 10 անգամ ավելի ուժեղ է ու կործանարար են:Հետազոտությունները փաստում են, որ սինթետիկ ծագման այս թմրամիջոցի բաղադրության մեջ են մտնում քիմիական ծագման նյութերի խառնուրդներ, որոնք առաջին իսկ օգտագործումից առաջացնում են կախվածություն, և մարդու առողջության ու կյանքի համար մի քանի անգամ վտանգավոր են, քան բուսական ծագում ունեցող թմրանյութերի ազդեցությունը:
ՀՀ պատկան մարմիններին կոչ եմ անում,ավելի զգոն լինել այս թմրանյութերի տարածման կանխման համար, որը Հայաստան է ներմուծվում Իրանի Հանրապետությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել