Ուրեմն, «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզիչներ կան, որ իրենց քարոզչության մեջ հակառակի հաղթանակը համարում են վախճանաբանական (ապոկալիպտիկ) Հայաստանի համար: Նրանցից ոմանք իրոք հավատում են իրենց ասածին, ոմանց համար էլ դա պարզապես քարոզչական հնարք է, թեև որ շատ կրկնում են, սկսում են իրենք էլ հավատալ իրենց ասածին: Նույնը կարելի ասել նրանց լսողների մասին: Մի մասն իրոք հավատում է, որ ապոկալիպսիսը մեզ «այցի կգա» «այո»-ի կամ «ոչ»-ի պարագային, մի մասն էլ հասկանում է, որ դա ընդամենը քարոզչական հնարք է, և ոչ մի ապոկալիպսիս էլ չկա: Ամեն դեպքում բոլորի մոտ էլ դա որոշակի «նստվածք» թողնում է: Հիմա էսքանից հետո, երբ ամեն ընտրությունից, քաղաքական պրոցեսից կամ մանր մունր ցույցից առաջ կամ հետո Հայաստանի համար ապոկալիպսիս են «խոստանում», ապա բնական է, որ ոչ մեկը չի ուզենա հույսեր կապել ապոկալիպտիկ տարածքի հետ՝ դրանից բխող հետևանքներով: Հետո էլ զարմանում ենք արտագաղթի թվերից ու նման բաներից: Ես չեմ ասում, թե Հայաստանի խնդիրները միայն այդ քարոզչությունից են, բայց կարող ենք, չէ՞, «ապոկալիպտիկ» քարոզչությամբ Հայաստանի գլխին նոր խնդիրներ չբարդել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել