Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում նախագծի առաջին համայնքային հանդիպումները ցույց են տալիս, որ մարդկանց բացարձակապես չի հետաքրքրում սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Ի վերջո, դա բնական է՝ սովորական մարդուն հետաքրքրում է իր սոցիալական հարցերը ու ավելի քիչ այն հանգամանքը, թե որ կառավարման համակարգով դրանք կլուծվեն: Մեր քաղաքական գործիչներն երբեմն պերճախոս ելույթներ են ունենում խորհրդարանական կամ հանրահավաքային հարթակներից, որոնցում, դժբախտաբար, բացակայում է քաղաքացու հոգսը: Այս «ռեալիթի շոուն» հնարավորություն է ընձեռում, որպեսզի քաղաքական գործիչները մարդկանց հանդիպեն՝ առանց նախնական պատրաստության, անմիջական: Նման հանդիպումներում կարող են հնչել հետաքրքիր տեսակետներ: Ո առնվազն տարակուսելի է, որ ՈՉ-ի հիմնական կուսակցությունները հրաժարվել են մասնակցել այս նախագծին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել