Այն, որ հայերս դիվանագիտական հմտություններով զիջում ենք աշխարհի շատ ժողովուրդների, թերևս նորություն չէ: Սակայն, ապշելու աստիճան զարմանք են հարուցում տեսակետները, որոնց թիվն՝ ի դեպ քիչ չէ, համաձայն որոնց, նրանք ակնկալում են արդարև ու անկողմանակալ մոտեցում, ասենք Եվրոպայից, Ռուսաստանից, սրանից ու նրանից...
Այ ձեր հոգուն մատաղ, մի՞ թե ձեզ համար, մինչ այժմ պարզ չէ, որ աշխարհում գոյություն ունեն շահեր և այդ շահերն են գերակայում, այլ ոչ մարդասիրությունն ու ժողովրդասիրությունը: Մարդասիրությունը խիստ սուբյեկտիվ է, իսկ հատկապես միջազգային հարաբերություններում գերիշխում են՝ շահերը, շահերը ու էլի շահերը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել