Replik.am-ը գրում է.

Ամերկացի ռեփեր Փաֆ Դեդդին անակնկալ կերպով նոր ալբոմ է թողարկել, որտեղ կարելի է գտնել նաև մի շարք այլ հայտնի ռեփերների` Լիլ Քիմից մինչև Ուիզ Խալիֆան, հայտնում է NME-ը:

Երաժիշտի 6-րդ ալբոմը, որը ստացել է МММ (Money Making Mitch)  անունը երկրպագուներին դատին հանձնվել է նրա 46-ամյակին` առանց որևէ գովազդի: Այն համացանցում հասանելի է բոլորի համար, ընդ որում` անվճար:

Նշենք միայն, որ հայտնի էր` վերջին տարվա ընթացքում Փաֆ Դեդդին աշխատում էր միանգամից երկու ալբոմի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել