(...Էրդողանը պատրաստ էր նույնիսկ քաղաքացիական պատերազմ հրահրել երկրում...)

Մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումներում գլխավոր խաղացողները մի քանիսն են, չնայած նրան, որ, ասենք, արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայում ընդգրկված է մոտ 60 երկիր, որոնք հիմանականում Միացյալ Նահանգների արբանյակներն են: Ու, երևի թե, այդ մեծ ցուցակից լիարժեք մասնակից մեկ էլ Թուրքիան է, որը շատ կոնկրետ շահեր ունի Սիրիայի հարցում: 
Անհրաժեշտ է նշել նաև, որ եթե ամերիկացիների՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարը հիմնականում դեմոնստրատիվ է, ապա Թուրքիան ամբողջ կոալիցիայից երևի թե միակն է, որ ռեալ ռազմական գործողություններ է ծավալում այս կամ այն ահաբեկչական խմբավորման դեմ: Եթե, իհարկե, դեպքերն այնպես են զարգանում, որ ահաբեկիչների դեմ պայքարելու անհրաժեշտություն է առաջանում:
Մյուս կողմից, հակառակ բևեռում է Ռուսաստանը, որը շատ ավելի էֆեկտիվորեն է պայքարում ահաբեկչական կազմակերպությունների դեմ, սակայն միայն օդային հարվածներով է սահմանափակվելու՝ «փրկել նախագահ Բաշար ալ Ասադին» օպերացիայի ցամաքային հատվածը զիջելով Իրանին: Ու այն հանգամանքը, որ պաշտոնական Թեհրանը քաղաքական առումով հիմա վերելքի վրա է՝ միջուկային խնդիրների լուծմամբ պայմանավորված, իրանցիները շանս են ստացել վերադառնալ մեծ քաղաքականություն: Սա էլ հենց վկայում է, որ Իրանն իսկապես մեծ եռանդով է գործի անցնելու: Չէ՞ որ տասնյակ տարիներ առաջ տարածաշրջանում կորցրած դիրքերը վերականգնելու ժամանակն է:
Ու իրանցիներն իրենց շանսը, իհարկե, չեն կորցնի: Ամեն դեպքում պաշտոնական Թեհրանի կողմից ձեռնարկվող քայլերը վկայում են, որ Սիրիայի ներկայիս ղեկավարությանն աջակցելու հարցում իրանցիները զգալի ներդրում են ունենալու: Ու նույնիսկ արևմտյան կոալիցիայի դեմ են պատրաստ պայքարի մտնել: Առնվազն քաղաքական ռազմադաշտում:
Իրականում Թուրքիան, իհարկե, այդ պարագայում նույնպես իր շահերն ունի: 
ԻԼԻՊ-ականները պաշտոնական Անկարային, իհարկե, անչափ օգնեցին՝ քրդերին հնարավորինս սեղմելով ու դրա դեմ բավական լուրջ օգնություն ստանալով թուրքերից: Սակայն, ինչպես ասում են, ժամանակները փոխվում են, ու այսօր արդեն Թուրքիան այլ պրիորիտետներ ունի: Ու այդ պրիորիտետների մեջ Իսլամական պետությունը չի մտնում, հակառակը: Պաշտոնական Անկարան Եվրամիության հետ իր խաղը հաղթեց, այդ պարագայում պառլամենտական ընտրությունները հաղթեց ու կրիզիսից դուրս գալու ռեալ շանս ստացավ, ու հիմա արդեն, կարծում եմ, իր ուժերը կկենտրոնացնի երկու հիմնական խնդիրների վրա: 
Առաջինը. Ռուսաստանի հետ կսկսի հարաբերությունները վերականգնել, քանի որ ահռելի մեծ տնտեսական շահեր ունի թե՛ էներգակիրների առումով, թե՛ տուրիզմի, թե՛ ընդհանրապես առևտրի ոլորտում: Ու երկրորդը. հիմա պաշտոնական Անկարան ստիպված է լինելու ինչ-որ քայլերի դիմել, որպեզի իր խալխլված դիրքերը տարածաշրջանում վերականգնի, հետևաբար՝ քաղաքական պայքարի մեջ է մտնելու Իրանի հետ: Չէ՞ որ Բաշար Ասադի դիրքերն ամրապնդելը նշանակում է, որ Ռուսաստան–Իրան կոալիցիան տարածաշրջանային խաղից պատվով է դուրս գալու, ինչը շատ ռեալ է: Սրա արդյունքում է կարելի կլինի ասել, որ Մոսկվան ու Թեհրանն իրենց շահերին են ենթարկելու էներգակիրների հոսքը դեպի արևմուտք: 
Իսկ Թուրքիան գազի սպառման ծավալներով այսօր արդեն երկրորդն է Գերմանիայից հետո: Ու այդ պարագայում պաշտոնական Անկարային Իրանը միանշանակ որպես գլխավոր մրցակից է դիտում տարածաշրջանում: Ու պատրաստ է իսկապես մինչև, ինչպես ասում են, վերջին շունչը Սիրիայի պաշտոնական նախագահին պաշտպանել:
Դե, Թուրքիայի համար այս ամենն ամեն դեպքում, դեռ ապագայի խնդիր է, քանի որ Էրդողանին դեռ ժամանակ է անհրաժեշտ, որ կարողանա խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողությունից հետո դիրքավորվել ներքաղաքական պարագայում: իսկ Իրանն արդեն լիարժեք գործում է: 
Իրականում Թուրքիային դեռ լուրջ զարգացումներ են սպասում, ու այնպես չէ, որ արդեն կարելի է համոզված լինել, թե ում կողմից է լինելու պաշտոնական Անկարան սպասվող էներգակիրների քաղաքական, գուցե նաև ռեալ պատերազմի պայմաններում: Ամեն դեպքում թուրքական քաղաքական միտքը վերջերս ավելի քան ճկուն դրսևորեց իրեն՝ կարողանալով առնվազն Եվրամիությանը ենթարկեցնել իր շահերին ու մնալ գլոբալ խաղի լիարժեք մասնակիցը: Եվ դա այն պարագայում, երբ թվում էր, թե Եվրոպական գործընկերների հետ համատեղ հայտնվել է երկարաժամկետ կրիզիսի մեջ, իսկ Էրդողանը պատրաստ էր նույնիսկ քաղաքացիկան պատերազմ հրահրել երկրում, միայն թե չհեռանա քաղաքական ասպարեզից ու թույլ չտա, որ այնտեղ քրդերն ամրապնդվեն…

Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան
Radio Sputnik-Armenia /Իրականում /03.11.15/

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել