Էսօր փողոցում տեսա Հելլոուինի գնացող մի աղջկա՝ համապաասխան դիմաշպարով: Կհարցնեք՝ զգացողություննե՞րս: Կասեմ՝ նորմալ: Մեր պոստսովետական կոնվեյերային, շտամպով, ավելի շատ գորշ ու միտեսակ (չոլկայած) հասարակության մեջ այդ աղջիկը մի փոքր գույն էր ինձ համար, արտառոց, անգամ հետաքրքիր: Հիմա եմ հասկանում, թե երիտասարդներին ինչու է ձգում այն. այն կաղապարված չէ, թույլ է տալիս տարբերվել, մանկանալ, հագուրդ տալ ֆանտազիաներիդ, ի վերջո՝ առանց կաղապարների զվարճանալ:

Ի դեպ, տարիներ առաջ նույնիսկ ներկայիս Իրանում հասկացա, որ այդ ազգն իր կրոնապետական ռեժիմում ավելի պրոգրեսիվ է, քան հայերը. փողոցում սանրվածքները, հագուկապը / տղաների պարագայում վիզուալ երեւում էր, աղջիկների մոտ էլ դա գլխաշորերի տակից տեսանելի էր/: Այնպես որ մտածել է պետք, որ էս նեխած վիճակը հաստատ լավագույնը չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել