Ազատության պողոտայում հաստաբուն բարդիներ են հատվել, հոկտեմբեր, 2015թ․ Այսօր սոցիալական ցանցերում ու բնապահպանների բարձրացրած ահազանգից հետո «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Նարինե Ղալեչյանի, Հովհաննես Շողիկյանի հետ գնացինք Հաղթանակ զբոսայգու մոտ, որտեղ ականատես եղանք հին, կտրված բարդիների փոխարեն նոր բարդիների տնկման գործընթացին: Թե որքանով էին հները հատման ենթակա, եթե կարծիք ասեմ, ապա այն թերևս սիրողական է լինելու: Իմ տպավորությամբ՝ բարդիները մեծ հավանականությամբ հատման ենթակա պետք է եղած լինեին՝ դատելով այդ նույն շարքում մյուսների արդեն կիսաչորացած վիճակից: Բայց սա ընդունեք որպես ոչ մասնագիտական կարծիք: Ավելի լավ մասնագետները կասեն: Մի բան ակնհայտ է, որ այնքան մեծ է անվստահությունը քաղաքապետարանի նկատմամբ, որ նույնիսկ առանց կրիմինալի, բնականոն գործունեությանը հանրությունը չի վստահում: Ու քաղաքապետարանը պետք է դաս քաղի այս ամենից, թե ինչու են մարդիկ անգամ թերահավատ լավ գործի հանդեպ: Իսկ մարդկանց չես մեղադրի՝ դեպքի վայրի հարևանությամբ հենց ոչնչացված Հաղթանակ զբոսայգին է: Մարդու աչքը տեսածից է վախենում:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել