Արա Աբրահամյանի ասուլիսին հետևելիս լսվում էր մի ձայն (ակնհայտ էր, որ դա Արամ Գասպարի Սարգսյանի ձայնն էր), որն անընդհատ ռուսաստանցի հային հուշում էր թվական տվյալներում, և այն պահին, երբ նեղն էր ընկնում, փորձում էր գտնել և «տեղ հասցնել» համապատասխան բառը: Սակայն Աբրահամյանի երկատված ելույթում, որն առաջին հայացքից հիշեցնում էր քննության տոմսը չիմացող ուսանողի պատասխանի, գագաթնակետը հետևյալն էր. «Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում մենք բեմադրեցինք ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՅԱՆՑԻ «Ոտքի՛, դատարանն է գալիս» ներկայացումը»:

Ըստ էության, ժամանակակից հայ դրամատուրգիայի հսկան կների բարեգործ Արային՝ մի տառով ազգանունն աղավաղելու համար:

Հ.Գ. Աբրահամյանի ելույթը լսելուց հետո անկախ ինձանից հիշեցի նրա կողմից ռուսերեն տեքստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել