Էրեբունի-Երևան տոնակատարությանը դեմ գնացողների ֆեյսբուքյան էջում, որքան գիտեմ, ներառվել է ավելի քան 5000 մարդ, բայց չնայած դրան՝ այն կարծես թե չեղյալ չի հայտարարվելու, ու եղանակն էլ ոչնչով օգնել չի կարող: Բայց ես կառաջարկեի երիտասարդ էներգիան ուղղել ավելի կոնկրետ ու իրագործելի նպատակի՝ մոնիտորինգի ենթարկել տոնակատարության ծախսերը, ու դա դարձնել պարբերական, իսկ մյուս տարի մոնիտորինգի ենթակարկել նաև տոնակատարության սցենարը՝ նախապես պահանջելով քաղաքապետարանից: Այդ դեպքում մենք չենք ունենա կեղծ չելենտանոներ ու չենք ունենա գերածախսեր: Կարծում եմ, որ առաջարկիս իրագործումը շատ ավելի բան կտա մեր հարազատ քաղաքին՝ հատկապես իշխանությանը հաշվետու դարձնելու գործում, քան թե տոնակատարությանը ապարդյուն դեմ գնալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել