ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա ՄնացականյանRazm.info-ն գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Արցախի խորհրդարանում Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, նշել է, որ ՊԲ-ն վերահսկում է իրավիճակը սահմանին և պատժիչ գործողություններ իրականացնում։  Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։

«Վերջին ժամանակներս որոշակի լարվածություն կա, և մենք աշխատում ենք այդ լարվածությունը չեզոքացնել համապատասխան, համարժեք գործողություններով, որի արդյունքում հակառակորդը զգալի կորուստներ ունի։ Վերջին մի քանի օրվա ընթացքում համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները մոտավորապես 4-5 անգամ ավել են և սրանք լոկ խոսքեր չեն։ Բացի սկզբում հայտարարված 1 զոհ և 3 վիրավորը, այնուհետև իրենց ՊՆ-ի հայտարարած 3 զոհը և հետո մեր հրապարակած 6 կորուստը, Ադրբեջանն այսօրվա դրությամբ ունի ևս 11–12 կորուստ։ Մենք ունենք նաև լրացուցիչ հետախուզական տվյալներ, որ այդ թվերը դեռևս ամբողջական չեն։ Դեռևս հայտարարվածից ոչ պակաս կորուստ ունեն, մենք աշխատում ենք և շուտով լրիվ ազգանուններով կհրապարակենք»,-մասնավորեցրել է Լյովա Մնացականյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ վիրավորներին՝ ՊԲ հրամանատարը հայտարարել է նաև, որ վերջին գործողություններից հետո այսօր Ադրբեջանի զինհոսպիտալներում կա 60–80 վիրավոր զինծառայող, որոնց մասին տեղեկություններն ադրբեջանական կողմը թաքցնում է։

Պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանը հավաստիացրել է նաև, որ շարունակվում են պատժիչ գործողությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել