Իլհամ Ալիևը չի գնացել ՄԱԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու: Ինչպես բոլոր կարևոր հանդիպումներից առաջ ադրբեջանցիները և հատկապես Ալիևը բղավում են «Կարաբախ Բիզիմդիր» ու լարվածությունը մեծացնում են սահմանին:

Այս անգամ ևս խոսվեց, որ ԱՄՆ-ում կարող է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպում լինի, և հանդիպումից առաջ Ալիևը կրկին ցանկացավ մինի պատերազմում որպես հաղթող կողմ ներկայանալ, բայց դե այս անգամ ևս չստացվեց, և «Կարաբաղ Բիզիմդիրի» հետևանքները կրկին ցավոտ էին:

Ալիևն այնքան էր սխալվել իր քայլերում, որ անգամ ՄԱԿ-ի գագաթնաժողովին չկարողացավ գնալ: Գնար, որ ի՞նչ աներ կամ ի՞նչ խոսեր: Մի քանի անգամ նա ասել է, թե Ադրբեջանը ժողովրդավարության բնօրրանն է, բայց արի ու տես՝ լրագրողներ են ձերբակալվում, և ամբողջ լրատվական մասնաճյուղեր են փակվում, ինչպիսին է Ազատություն ռադոկայանի Բաքվի մասնաճյուղը, թե սա դեմոկրատիա է, ուրեմն ՀՍ Կորեան էլ ադրբեջանցիների ուսուցիչն է այդ հարցում: Նա նաև իր ելույթներում ասել է, թե Ադրբեջանը տարածաշրջանում խաղաղություն հաստատման համար ամեն քայլ անում է, բայց անցած տարվա օգոստոսյան դեպքերը և այս տարվա վերջին մեկ շաբաթվա դեպքերը ևս իչիկ են անում նրա նախկինում արտասանած ստահոդ բառերը:

Դե ինչ, Ադրբեջանն իր Ալիևի պատճառով հայտնվել է խոր անդունդի մեջ, այնպիսի անդունդի մեջ է, որ անգամ չի կարողանում նավթադոլարներով այդտեղից դուրս գալ, և ՄԱԿ-ի բարձր ամբիոնն այս անգամ էլ ավելի մաքուր կլինի ստից, որովհետև Ալիևն այնտեղ ելույթ չի ունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել