Շվեյցարիան օգոստոսի 13-ից հանել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք ուժի մեջ էին մտել 2014-ի հունվարին: Սա առաջին նմանատիպ քայլն է Իրանի և աշխարհի տերությունների միջև կնքված համաձայնագրից հետո: Դաշնային խորհրդի պաշտոնական փաստաթղթում ասվում է. «2015-ի օգոստոսի 12-ին Դաշնային խորհուրդը որոշում է կայացրել վերացնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, որոնց գործունեությունը դադարեցվել էր 2014-ի հունվարից: Համապատասխան փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2015-ի օգոստոսի 13-ից»: Ասել է թե, եթե կար ժամանակահատված, երբ Ռուսաստանը, հանձինս Իրանի, տարածաշրջանում տեսնում էր հավատարիմ գործընկերոջ, Իրանը՝ Ռուսաստանը որպես այլընտրանքային շուկա, ապա ներկա փուլում արժեքները փոխվել են, փոխվել են նաև առկա շահերը:

Հարկ է նշել, որ Ադրբեջանն Արևմուտքի համար հանդիսացել է այսպես ասած ֆորպոստ մերձավորարևելյան տարածաշրջանում իր գեոպոլիտիկ շահերն արտահայտելու համար, այդ թվում նաև Իրանի նկատմամբ հնարավոր գործողություններ իրականացնելու պարագայում: 
Իրան-Ադրբեջան հարաբերությունների վատթարացման հիմնական խնդիրները կապված են Կասպիան ավազանի նավթահանքերի բաժանան հետ, Ադրբեջան-ԱՄՆ և Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների խորացումն ու ռազմական համագործակցությունը, ինչպես նաև՝ Ադրբեջանում թալիշական գործոնի շահարկումը և ծայրահեղ շիա իսլամիստների հովանավորությունն Իրանի կողմից: Առկա խնդիրներից են նաև Իրանի տարածքում ապրող և բնակչության 20-30% կազմող թյուրքալեզու ազարների խնդիրների հանդեպ Ադրբեջանի աճող հետաքրքրվածությունը, Իրան-Հայաստան հարաբերությունների դրական տեղաշարժը և Ադրբեջանի տարածքում ամերիկյան զորքերի հնարավոր տեղակայումը:

Ահա այս խնդիրների պատճառով մշակութային և կրոնական սերտ կապեր ունեցող երկրների հարաբերությունները վերջերս հայտնվել են բավական շիկացած վիճակում: Քանի որ այժմ աշխարհում էներգետիկ ռեսուրսները թելադրող գործոն են դարձել, այդ պատճառով կասպյան ավազանում մեկ մետր ավելի նավթային տարածք ունենալը չափազանց կարևոր է: Կասպյան ավազանի գրեթե բոլոր երկրների մեջ այս խնդիրները կան և համարվում են դժվար լուծելի: Ինչքան շատ նավթ, այնքան շատ գումար և հետևաբար, ավելի շատ հզորություն: Այս խնդիրն Ադրբեջանի և Իրանի մեջ գոյություն ունի երկար ժամանակ և ունի ռազմավարական նշանակություն:
Չնայած իր իրանական ծագմանը` այս ժողովուրդը, երկար տարիներ գտնվելով թուրքական ազդեցության տակ, դարձել է թյուրքախոս: Այսօր ադրբեջանական քարոզչական մեքենան, համագործակցելով իր համախոհների հետ, ցանկանում է լարված իրավիճակ ստեղծել Իրանի ներքին կյանքում և սպառնում է նրա տարածքային ամբողջականությանը: Այս հարցում Ադրբեջանին մեծ աջակցություն է ցույց տալիս նաև թուրքական քարոզչամեքենան, որը ևս մեծ շահագրգռվածություն ունի այս խնդրում:

Այս տարածքների՝ Ադրբեջանին անցումը աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական անդառնալի և վտանգավոր հետևանքներ կստեղծի ոչ թյուրքական ժողովուրդների համար: Անհամեմատ կընկնի Իրանի հեղինակությունն ու հզորությունը, բավական վատ վիճակի մեջ կհայտնվի Հայաստանը: Սրանով կարող է իրագործվել նաև չարիք համարվող պանթյուրքական կամ նման այլ ծրագիր, որն ուժերի այլ հարաբերություն կստեղծի ամբողջ աշխարհում և անմիջականորեն կսպառնա արաբական երկրների, Ռուսաստանի, Չինաստանի և ողջ տարածաշրջանի անվտանգությանը:
Հարաբերությունների լարվածության պատճառ է նաև հայ-իրանական տնտեսական և քաղաքական հարաբերությունների դրական տեղաշարժը: Ղարաբաղյան խնդրում հաջողության հասնելու նպատակով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ՀՀ տնտեսական շրջափակման պայմաններում` Իրան-Հայաստան տնտեսական կապերի խորացումը Ադրբեջանի կողմից դիտվում է թշնամանք իր հանդեպ:

Ամփոփելով նշենք, որ իրականում գլոբալ առումով հարավկովկասյան տարածաշրջանում բավականին էսկալացիոն վիճակ է, և առաջիկա աշխարհաքաղաքական վերադասավորումներից է կախված թե ինչ ընթացք կստանան Ադրբեջան-Իրան, Իրան-Ռուսաստան հարաբերությունները և այդ ֆոնին հայկական պետականության հետագա կարգավիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել