Այսօր առավոտյան ահազանգ եմ ստացել Էրեբունի մասիվում ապրող իմ բարեկամներից: Այնտեղ շատ քիչ են կանաչ գոտիները, և հիմա դրանցից մեկը, որ փոքր-ինչ կարող էր այգի կոչվել, կործանման եզրին է. առավոտից կամ, գուցե, և գիշերվանից, այնտեղ բուլդոզերներ են աշխատում: Այդ տարածքը գտնվում է Էրէբունի մասիվի շուկայի ետնամասում, նախկին Դիմիտրով, այսօր Ազատամարտիկների փողոցի հարևանությամբ: Մոտ 7-8 տարի առաջ այնտեղ շինարարություն էր սկսվել՝ պիտի եկեկեցի կառուցվեր, հետո այդպես էլ թողած էր մինչ օրս՝ հիմա էլ այգու մնացած մասն են ոչնչացնում: Խնդրում եմ այսօր դրանով զբաղվեք, շատ հնարավոր է, որ այնտեղ հիմա տեղ է բացվում նոր կրպակների համար: Ես արդեն զանգահարել եմ Տիգրանին: 

Սիրով [email protected]

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել