Ընդհանրապես, ես չեմ հասկանում, թե 21-րդ դարում ի՞նչ է նշանակում մշակույթի ու արվեստի գործիչներին կոչումներ տալը. իբր, ժողովուրդ ջան, դուք բան չեք հասկանում, մենք ձեզ կասենք, որ գործիչն է լավը, որը՝ վատը, ով է լավ երգում, ով՝ վատ: 
Դե եթե այդպես է, թող քաղաքական ու հասարակական գործիչներին էլ կոչումներ տան, որ մենք ընտրությունների ժամանակ կողմնորոշվենք: Եթե վաստակավոր քաղաքական գործիչ է, ընտրենք, եթե կոչում չունի՝ չընտրենք:

Ինչ վերաբերում է Արմենչիկին ու Ձախ Հարութին: Նրանք, իմ կարծիքով, շատ ավելի լավ երգիչներ են, քան շատ շատերը, որոնք ինքնահաստատվելու համար աջ ու ձախ նետում են, թե իրենք «զզվում են ռաբիսից»: 
Ես, օրինակ, ռաբիսից չեմ զզվում, անգամ կատարումներ կան, որ դուր են գալիս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել