Картинки по запросу րաֆֆի հովհաննիսյանՌուբեն Հակոբյանը «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալուց հետո դիմել է ԱԺ նախագահին խմբակցությունից դուրս գալու համար: Արդյունքում «ժառանգությունը» հայտնվել է բարդ դրության առջև՝ խորհրդարանում ի դեմս Զարուհի Փոստանջյանի ունենալով կուսակցության միայն մեկ ներկայացուցիչ: 
Ստացվում է, որ «Ժառանգությունն» իրենից այլևս լուրջ քաղաքական ուժ չի ներկայացնում, և շատ հնարավոր է, որ Ռ. Հակոբյանի քայլը դոմինոյի էֆեկտի դեր կատարի կուսակցության այլ անդամների համար, քանի որ կուսակցությանն այդպես էլ չի հաջողվում միանշանակ դիրքորոշում որդեգրել կարևորագույն քաղաքական հարցերի դեպքում և կուռ թիմ ձևավորել:

Այս պայմաններում «ժառանգություն» կուսակցության վարչությունը նիստ է գումարել, հասկանալի է՝ օրակարգում մեկ հարց ունենալով՝ Ռուբեն Հակոբյանի հրաժարականն ու հետագա անելիքները, քանզի «Ժառանգությունը» գնալով կռախի առաջ է կանգնում: Ի զարմանս բոլորի՝ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցել վարչության նիստին, նույնիսկ այն պարագայում, ինչպես լրատվամիջոցներից մեկին տեղեկացրել է Արմեն Մարտիրոսյանը, երբ գտնվում է Հայաստանում:

Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այդ աստիճան անտարբերությունը սեփական կուսակցության նկատմամբ իսկական կոլապսի առջև է կանգնեցնելու սեփական կուսակցությունը: Եթե ժամանակին «ժառանգությունը» ժողովրդի վստահությունն էր վայելում, ապա հիմա քաղաքացիներն այլևս լուրջ չեն վերաբերում այդ կառույցին:
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հետևություններ չանի և քաղաքական ասպարեզում շարունակի առաջնորդվել զգացմունքայնությամբ և եթերային ռոմանտիզմով, ապա մոտ է այն ժամանակը, երբ յուր կուսակցությունը կհայտնվի քաղաքական լուսանցքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել