Երբեք կողմ չեմ եղել անձնական վիրավորանքներին, բայց եկեք նկարը նայենք: Մի ամբողջ համակարգի պատկերը մի նկարում: Է՞ս չեք, է՞ս չի ձեր «պետություն» կոչվածը, է՞ս չի ձեր «պետական պաշտոնյան», է՞ս չի մեր հարկերով աշխատավարձ ստանող մարդը, է՞ս չի մեր անվտանգություն ապահովողը, է՞ս չի մեր վարձու աշխատողը: 

Ախր ո՞նց էլի, ո՞նց կարելի ա լինել պետական պաշտոնյա, էն էլ՝ հրեշտակապետ, ու նման բիրտ, անմակարդակ, ու էսթետիկայից դուրս բան գրել: Հա, հասկանում ենք, որ մարդ ես, դու էլ ունես քո անձնական կարծիքը, բայց «ճռտոյի դուքյանը» չի, ա՛յ ախպեր, սա անձնական կարծիք չի, էսի տուն տուն-տունիկ ա: Քֆրե՞լ են, վիրավորե՞լ են քեզ, գնա դատի տուր, չէ՞ որ պետական պաշտոն ես զբաղեցնում, այն էլ՝ ոստիկանական համակարգում ... լավ ա չի գնացել հետները «տղայական ռազբորկա» արել: Ու զարմանում եմ, ո՞նց են «լրագրողները» սենց անմակարդակ տեքստերը կայքերում տեղադրում: Նարեկ Մալյանին բարևներ ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել