Картинки по запросу похищение детейՎերջին տաս օրերին Էջմիածնում խուճապային ասեկոսեներ են տարածվել, որ իբր դպրոցական երեխաների են առևանգել, երիկամները հանել և բաց թողել: Դպրոցահասակ երեխաների ծնողները վախով իրենց երեխաներին տանում են դպրոց և դպրոցից տուն, խմբակներ և պարապմունքներից տուն: Օրը մի դպրոցի անուն են տալիս, կամ մի Էջմիածնի շրջանի գյուղի դպրոցի անուն, իբր այդ դպրոցից են առևանգել: Ամեն անգամ լսելիս զանգել եմ տվյալ դպրոց, և իրենք ինձանից են «իմացել», որ իրենց մոտից երեխա են առևանգել: Չգիտեմ՝ ինչ-որ մեկը դիտավորությա՞մբ է նման ապատեղեկատվություն տարածում, թե՞ մեկի հիվանդ երևակայության արդյունք է, բայց հանգստացեք. այդպիսի դեպք չի գրանցվել: Ստույգ գիտեի, որ դա սուտ է, բայց արդեն չդիմացա. միայն այսօր տասնյակ մարդիկ են հարցրել ինձ՝ արդյոք լսե՞լ եմ այդ մասին: Անգամ ոստիկանության աշխատակից ընկերոջս հարցրեցի, որն ասաց. -Քո կարծիքով, եթե դա ճիշտ լիներ, մենք չէի՞նք հայտարարի, ծնողներին չէի՞նք տեղեկացնի, լրացուցիչ միջոցառումներ չէի՞նք ձեռնարկի դպրոցների անվտանգության համար: Հ. Գ. Սիրելի ծնողներ ջան, լավ է, որ ուշադիր եք երեխաների հանդեպ, բայց ամեն հիմար ասեկոսեներ մի ընդունեք հալած յուղի տեղ. ուշադիր, բայց եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել