100 տարի առաջ այս օրը՝ 1915 թ-ի սեպտեմբերի 12-ին, ավարտվեց Մուսա լեռան ինքնապաշտպանական ճակատամարտը։ Լուսա Լեռան շրջակա 6 հայկական գյուղերի բնակիչները կռիվ են տվել թուրքական կանոնավոր բանակի ու անկանոն ռազմական միավորումների դեմ, դրանով իսկ փրկել իրենց ու իրենց երեխաների կյանքը՝ զոհ չգնալով իրականացվող ցեղասպանությանը։ Շուրջ 53 օր տևած ճակատամարտում թուրքական զինյալները լուրջ կորուստներ են ունեցել, մինչ հայերին հաջողվել էր ամուր դիրքեր ստեղծել լեռան ողջ տարածքով մեկ։ Ու միայն 53-րդ օրը բրիտանական ու ֆրանսիական նավերը որոշում են կայացնում, օգնության հասնում հայ բնակչությանը ու տարհանում նրանց ժամանած 3 նավերով։

Հետաքրքիր է ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի հեղինակած «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործությունը, որը ներկայացրեց ճակատամարտի մանրամասները ողջ աշխարհին ու դարձավ Թուրքիայի ժխտողական իշխանության համար իսկական մղձավանջ։ 20-րդ դարի ընթացքում մի քանի անգամ փորձեր են կատարվել Հոլիվուդում էկրանավորել պատմվածքը, սակայն ֆիլմի ստեղծողները հանդիպել են լրջագույն դիմադրության պաշտոնական Թուրքիայի ու ԱՄՆ-ում նրանց դիվանագիտական առաքելությունների կողմից։ Շանտաժի ու պետական ճնշումների ներքո ամեն անգամ ֆիլմի նկարահանումները չէին իրականացվում։ Չնայած դրան՝ 1980 թվականին հնարավոր եղավ պատմվածքի էկրանավորումը փոքր բյուջեով (Ֆիլմը կարելի է դիտել այստեղ

Ուղիղ 100 տարի անց այս օրը մեր հայրերն ապացուցել են, որ հնարավոր է հաղթանակը թվով ու ուժով ավելի հզոր թշնամու դեմ, ապացուցել են, որ ճակատագրական պահերին մեր ազգն ունակ է միավորվելու ու կռիվ տալու, գիտակցել են, որ երբ քեզ ցանկանում են սպանել, խաղաղության մասին խոսելը հավասարազոր է սեփական մահկանացուն կնքելուն, ու հաղթել են ու գոյատևել են ու սերունդներ են տվել, որոնք ենք մենք, ովքեր նույն գաղափարները պարտավոր են հիշել ու լինել նույնքան ամուր ու ուժեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել