Աչքովս ընկավ գյուղնախարարի ասուլիսը…
Լրագրողներից մեկը բազմաժանր իրոնիայով հարցնում է. 
-Գյուղատնտեսության ոլորտում դեռ գործո՞ւմ է քահանայի ինստիտուտը, ինչպե՞ս եք համագործակցում քահանաների հետ, աղոթքներ հնչեցվո՞ւմ են, թե՞ ոչ…

Չնայած Սերգո Կարապետյանը ի տեղի և ի ժամանակի շատ թիրախային պատասխանել է` թույլ չտալով՝ քարերն աղաղակեն, այնուհանդերձ, այս թեմայով իրոնիա անող բոլորին ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել…
Աստված ծաղր չըլար… ինչով դատես, այնով կդատվես…
Հ.Գ. Իսկ ես, ոնց կարծել եմ, հիմա էլ շարունակում եմ կարծել, որ թե գյուղոլորտում (ուր քահանայի ինստիտուտ չի ներդրվել, եղել են առանձին աղոթքներ. սա էլ ի գիտություն իրոնիստներին և «ծաղր անողներին»` որպես մասնագիտական տուրք), թե ՊՆ-ում քահանայի և աղոթքի… Ինստիտուտը ոչ թե պետք է, այլ ՊԱՐՏԱԴԻՐ…
Աղոթքն է, որ ապրեցնում է ազգը, «բրատան» իրոնիստներ…
Մեր հայրերն են ասել:
Իսկ եթե այդ տիեզեական չափմանն անհաղորդ եք, պատճառը որոնեք ձեր մեջ: 
Հ.Գ. Հա, ի դեպ. կարծում եմ` տնտեսական աճը, որ կա գյուղոլորտում, այդով` Հայաստանում, հենց այդ՝ աղոթքի արգասիքն է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել