Ցավոք, ներկայիս ուսանողությունը մտածում է միայն նոր հեռախոսների, մեքենաների, էլիտար հագուստների և երկրից փախչելու մասին, որ բանակում «չծառայի»: Իսկ եթե այդ ուսանողությունը նստի ու մի քիչ մտածի (ոչ թե իր մասին) երկրի՝ հայրենիքի ապագայի մասին, կարող է անել այնպես, ինչպես ուզի: Այսօր ամբողջ աշխարհում ընդունված բան է, որ իշխանությունը ամենաշատը վախենում է ուսանողությունից: Հայաստանում դրանից էլ չեն վախենում, որովհետև ուսանողությունը, կոպիտ ասած, թքած ունի քաղաքականության վրա:

Հավատացե՛ք, այսօրվա ՀՀ կառավարությունը ամեն օր շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ հայ երիտասարդները «գառ» են և ոչ մի վտանգ չեն սպառնում իշխանությանն ու օլիգարխիային: Այս տխուր փաստից օգտվում է ՊՆ-ը, և 2 տարի տանջում են երիտասարդներին այնպես, որ թուրքը չէր անի հային, և հետո բաց թողնում, ու այդ զինվորը, թքած ունենալով ամեն ինչի վրա, խաբելով ու ծախելով իր ունեցվածքը, թողնում-գնում է հայրենիքից: Ահա սա է լինում այն ուսանողի ճակատագիրը, երբ իշխանություններին հայհոյելուց բացի ուրիշ ոչ մի տեղ չի շոշափվում քաղաքականության հետ:
Ինձ մի բան է հետաքրքիր, թե արդյոք բոլոր նախկին սովետական երկրներո՞ւմ է այսպես, թե՞ կարողացել են այդ պարփակված մտածելակերպից դուրս գալ. օրինակ՝ Վրաստանը չէր աճի, եթե ուսանողները ձեռքերը ծալած սպասեին, թե ե՞րբ է Սահակաշվիլին իր թոշակառու երկրպագուների հետ մտնելու Խորհրդարան և Շվարնաձեին վռնդելու այդտեղից: Նման մի բան մեր ուսանողությունը պետք է անի՝ ուրիշ ճար չկա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել