Քրիստոնեությունը 2000 տարի անց վերադառնում է Քրիստոսի ուսմունքի դրույթներից մեկին՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքին: Ճիշտ է՝ միայն առանձին վերցված երկրում՝ Մեծ Բրիտանիայում, բայց սկիզբն արդեն դրվել է. խոսքը երկու կին եպիսկոպոսների առկայության մասին է: Քրիստոսի հետևորդների թվում էր Մարիա Մագթաղինացին, սակայն Քրիստոսի վարքը նկարագրող կտակարաններում Մարիան ներկայացված է թռուցիկ, իսկ առաքյալների ցանկում նա ընդհանրապես բացակայում է, չնայած հենց նրան էր վիճակված Քրիստոսի համբարձման, իսկ այնուհետև նաև վերադարձի լուրն աշակերտներին հաղորդելու պատիվը: Ի՞նչ է դա, եթե ոչ մարդկության արևմտյան հատվածի պաթերնալիստական մտածողության դրսևորում: Եվ այն փաստը, որ նրա անվամբ կտակարանը տեղ չի գտել Աստվածաշնչում, խոսում է նույն երևույթի առկայության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել