Ռուսական քարոզչամեքենան լծվել է խեղճ Էրդողանի և ամերիկյան գիշատիչ պետության զոհ Թուրքիայի սրբադասման գործին: Սկսել են ներկայացնել, թե ինչպես են ամերիկացիները «սուրբ կույս Էրդողանի» տակը փորում: Ճոխացրած ներկայացնում են, որ Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության մասին որոշումից հետո ԱՄՆ-ն լծվել է Թուրքիայում հեղափոխությանը` իրենց սիրելի տերմինով մայդանի կազմակերպմանը: Որ էրդողանին ու Թուրքիային չճանաչես, խղճիդ վրա կազդի: Պատկերացնո՞ւմ եք, խեղճերին ներքաշում են ԻՊ հետ պատերազմի մեջ, քրդերի հետ ներքին քաղաքացիական պատերազմի մեջ, թուրքական տուրիզմն են անվանարկում, և արդեն միլիարդավոր եվրոների վնաս է կրել խեղճ թուրքական պետությունը տուրիզմի ոլորտում: Մի խոսքով, փու Ամերիկան ուզում է «Բարի փերի Էրդողանին» դեմոնիզացնել, գլուխն ուտել, իսկ «հումանիզմի» բնօրրան Թուրքիան բզկտել ԻՊ-ի և քրդերի ձեռքով: Բայց զարմացա, որ բնության հարվածները ԱՄՆ-ն չի կազմակերպում: Ուղղակի ռեպորտաժում Կիսելյովի հետնորդ երիտասարդ պրոպագանդիստը մոռացավ ասել, որ Թուրքիան մինչև վերջերս ինքն էր իսլամիստների հովանավոր սուրբ, քրդերին ճնշողը, իսկ վաղուց հանդիսանում է քաղաքական դավադրությունների բնօրրան: Մոռացավ հարյուր տարի և առաջ հայերի հանդեպ նրանց արածների մասին: Մի խոսքով, իրենց սրած բիզը չասաց, որ իրենց համապատասխան օրգան-համակարգում է հայտնվում: Հ.Գ. Հակառուսական քարոզչություն չի սա, հասկանում եմ, որ սա Ռուսաստանի քաղաքական շահերից է բխում, նույն տրամաբանությամբ ուղղակի ասեմ, որ այս դեպքում սա մեր շահերից չի բխում: Ничего личного, just a business։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել