Картинки по запросу սահմանադրությունՎերջին սպանություններն ու հատկապես «էլիտա» կոչվածի կողմից կազմակերպված ծեծերը վկայում են, որ մեզ անհրաժեշտ է ոչ թե «պապա», որին դիմեն ծեծվածները, այլ այնպիսի համակարգ, որտեղ ծեծողն ու ծեծվողը կլինեն նույն իրավական հարթությունում: Մեր այսօրվա պայմաններում և իրադարձությունների զարգացման տրամաբանությամբ դրան ավելի արագ կարելի է հասնել կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում, երբ ընդդիմադիր պատգամավորը կարող է հաշվետվություն պահանջել իր մակարդակի «գործընկերոջից»՝ նախարարից ու պատասխան պիտի տա վերջինս: Իսկ նախագահականի դեպքում պատգամավորն էլ, նախարարն էլ գիտեն, որ հարցը կարող է լուծվել միայն երկրի նախագահի մակարդակով: Իսկ եթե որևէ մեկը մատնացույց անի ամերիկյան արդարադատությունը, որը ձևավորվել է նախագահական կառավարման ներքո, ապա ստիպված եմ հիշեցնել, որ այն անցել է երկար ճանապարհ, ինչը մենք չունենք, և երկրորդ՝ մարդկանց «հավասարեցնող» ամերիկյան կոլտի «աջակցությամբ», ինչից մենք նորից զրկված ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել