Շատ խանութներ իրենց ապրանքների գները չեն կլորացնում, այլ վերջում թողնում են .99: Գնային այս տակտիկան մշակվել է Հենդերսոնի համալսարանի հայտնի մարքեթոլոգներից մեկի՝ Լի Հիբեթի կողմից դեռևս նախորդ դարում:

Ըստ Հիբեթի՝ մարդիկ սովորություն ունեն կարդալու ձախից աջ, և առաջին թիվը նրանց ուղեղում ավելի լավ է տպավորվում, քան մնացածը: Օրինակ՝ ենթադրենք ապրանքի գնապիտակի վրա նշված է 4.99 դոլար, այլ ոչ թե 5, ապա ասոցացվում է, որ ապրանքի գինն արժե 4 դոլար, չնայած այն բանին, որ գինն իջեցվել է ընդամենը 1 ցենտ:

Կան նաև շատ խանութներ, որոնք չեն ցանկանում իրենց իմիջի հետ խաղալ և նույն տակտիկան կիրառում են, բայց ոչ թե .99, այլ 9. թվերով, այսինքն՝ ոչ թե 17.99, այլ 19:

Այս առիթով կատարվել է հետաքրքիր հետազոտություն հագուստի բնագավառում: Հագուստի գինը բարձրացվել է 34-ից 39 դոլար, որի արդյունքում այդ հագուստի վաճառքի ծավալներն ավելացել են, իսկ ահա երբ գինը բարձրացել է 34-ից 44 դոլար, ապա վաճառքի կտրուկ փոփոխություն չի եղել: Փաստորեն 9 թիվը լուրջ վաճառք ապահովող թիվ է, հարկավոր է ուշադրություն դարձնել այս փաստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել