Картинки по запросу սահմանադրությունԱռաջարկ սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի 4-րդ կետի առնչությամբ. խորհրդարանական համակարգի կայունության խնդիրը կարելի է լուծել ԱԺ մուտք գործելու շեմը բարձրացնելով 10 տոկոսի, իսկ կառավարության ձևավորումը պատվիրակելով պարզ մեծամասնություն ստացած խմբակցությանը, միաժամանակ արգելելով առաջիկա մեկ տարում կառավարության գործունեության առումով վստահության հարց դնելը: Դա թույլ կտա թե՛ նոր նշանակված կառավարությանը գործել առնվազն 1 տարի և ապացուցել իր կարողունակությունը և թե՛ մեծամասնություն ստացած խմբակցությանը կստիպի անընդհատ լեզու գտնել այլ խմբակցությունների հետ՝ խոչընդոտելով միակուսակցական (կառավարման տեսակետից) համակարգի ձևավորման հնարավությունը: Իսկ 10 տոկոսի առումով ժողովրդավարության խնդիրներ ես չեմ տեսնում՝ հայաստանյան որևէ կուսակցություն չունի ընդգծված սոցիալական բազա. կուսակցությունները ներկայացնում են իրենք իրենց, այսինքն՝ իրենց անդամներին ու համակիրների շրջանին, այնպես որ չի առաջանա այն հարցը, թե այս կամ այն խավը չի ունենա իր ներկայացուցիչն ԱԺ-ում: Այսօրվա պայմաններում նման ներկայացուցիչ ունենալը կնշանակեր նվազագույնը մի քանի հազար կուսակցության առկայություն երկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել