Картинки по запросу համալիրՄարզահամերգային համալիրը սովետական գիգանտամանիայի տիպիկ դրսևորումներից էր: Այսօր այդպիսի հսկան աղքատ բնակչությամբ աղքատ երկրում արդյունավետորեն շահագործել հնարավոր չէ, ուղղակի կարելի է մի կերպ պահել, ինչը լուրջ ծախսերի հետ է կապված: Չգիտեմ, իրոք հայաստանցիներն են գնում այն ու պարտավորվում 130 մլն ներդնել 4 տարում, բայց դա աննորմալ մեծ ռիսկ է մեր պայմաններում: Եթե ներդրումը չարվի, ապա կկորցնեն նաև 30 մլն դոլարը, որ պետք է վճարեն անմիջապես: Իսկ ներդրման իմաստն այդ կառույցը շահավետ դարձնելն է, ինչը խիստ կասկածելի եմ համարում: Իսկ եթե այս վաճառքն ընդամենը պետական ռեկետ է գնորդների նկատմամբ, ապա կարելի է նույնիսկ ցավակցել նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել