Երեկ մամուլում տարածված Համալիրի վաճառքի մասին տեղեկությունը լայն քննարկումների առիթ է դարձել: Մտքերն իրարամերժ են: Հնչում են նաև կարծիքներ առ այն, որ Համալիրը չպետք է վաճառել մասնավոր սեկտորին, և այն պետք է մնա պետական սեփականություն:

Այս մասով մի դիտարկում անեմ: 2005 թվականին Մարզահերգային համալիրի շենքը վաճառվել էր «ԲԱՄՕ» ընկերությանը 5.7 մլն դոլարով: Մի քանի տարվա ընթացքում «ԲԱՄՕ» գրուպը Համալիրի կառուցման և վերանորոգման համար կատարել էր ներդրումներ, իսկ որոշակի ժամանակ անց ՀՀ կառավարությունից վերցրել էր 20 միլիոն դոլարի վարկ, որը ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողանում մարել: Ինչպես հիշում ենք, դրանից հետո կառավարությունը պարտքի դիմաց կառույցը պետականացրեց և հանձնեց ՊՆ նախարարությանը:

Այսինքն, այնպես չէ, որ Մարզահամերգային համալիրը մինչ այս եղել է պետական կառույց, և հիմա նոր փորձ է արվում այն վաճառել մասնավորին: Եղել են կազմակերպություններ, որոնք գնել են կառույցը և տարիներ շարունակ ներդրումներ կատարել այստեղ: 
Ընդունենք, որ այն պետք է մնա պետության սեփականություն: Երկրում առկա են տարատեսակ սոցիալ-տնտեսական խնդիրներ: Արդյո՞ք այս պայմաններում մենք կարող ենք մեզ թույլ տալ անընդհատ բյուջեի հաշվին ներդրումներ կատարել և պահպանել շենքը: Մարզահամերգային համալիրը կարող է մնալ պետության սեփականություն, բայց թե ինչի այն կվերածվի` անհայտ է:

Ըստ էության առաջնայինն այս պարագայում շենքի պահպանումն ու վերանորոգումն է՝ անկախ միջոցներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել