Մոլդովահայերը ծանր կացության մեջ են հայտնվել, որովհետև սբ. Հարություն եկեղեցուն հարակից հայկական գերեզմանատան տարածքն ինչ-որ մեկի սեփականությունն է հանդիսանում: Ու հիմա էդ ինչ-որ մեկը կարող է գերեզմանատունն էլ քանդել, եկեղեցին էլ...
Ու էս միամիտ մոլդովահայերը գիտե՞ք՝ ում են դիմել, որպեսզի իրենց տեր կանգնի:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս պատահականորեն արքեպիսկոպոս դարձած Ներսիսյանին՝ հայ եկեղեցու «փառահեղ» կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը...
Դիմել են ու սպասում են...
Ու էդպես սպասելով էլ շատ կմնան: Երևի Եզրաս «սրբազանը» կամ քեֆերի մեջ է, կամ էլ...
Ա՛յ մոլդովահայեր, մի քանի հազար դոլար փող հավաքեք, տարեք, տվեք Եզրասին: Միայն այդ ժամանակ ձեր նամակը կկարդա...
Թե չէ ումից ինչ եք անշահախնդիր ուզում...
Մարդու ձեռքը չդողաց ու «և ևս արեց» Վահրամ Փափազյանի Օլգինոյում գտնվող տունը, թոռնուհուն էլ անկելանոց ճամփեց: Հիմա ուզում եք, որ գերեզմանատո՞ւն փրկի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել